ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Ինչի՞ մասին կարող է հուշել մեզը
Մեզը մարդու կենսագործունեության արգասիք է: Հաճախակի միզարտադրությունը, դրա գույնի փոփոխությունը, հոտը շատ բան կարող են պատմել օրգանիզմի վիճակի մասին:
Իրականում մեզն այն չէ, ինչի վրա սովոր ենք ուշադրություն դարձնել: Սակայն երբ այն փոխում է գույնը կամ հոտը, պետք է ուշադիր լինել, քանի որ դա օրգանիզմի վիճակի մասին տեղեկություններ է տալիս:
Մեզի գույնի ու հոտի փոփոխությունը կարող է կապված լինել օգտագործած մթերքների հետ: Սակայն կարող է նաև լուրջ հիվանդության, ասենք` օրգանիզմում առկա վարակի մասին վկայել: Այնպես որ պետք է հետևել մեզի գույնի փոփոխությանը:
Սովորաբար մեզի դեղնությունը կապված է դրա խտության հետ: Օրինակ` մեզի մուգ գույնը վկայում է անբավարար քանակով հեղուկի մասին: Հայտնի բան է, որ օրգանիզմը կենսագործունեության համար որոշակի քանակով հեղուկի պահանջ ունի: Ու եթե այդ պահանջը չի բավարարվում, ապա օրգանիզմն օգտագործում է իր պաշարները: Նման տնտեսման արդյունքում էլ մեզը խտանում է ու մուգ գույն ստանում: Եվ հակառակը, եթե շատ բաց գույնի է, ուրեմն շատ հեղուկ կամ էլ միզամուղ եք ընդունում, որը ստիպում է, որ օրգանիզմն ազատվի ավելորդ հեղուկից:
Որոշ դեղամիջոցներից մեզը կարող է գունավորվել, ասենք` ֆլյուորեսցենտային կանաչից մինչև կապույտ:
Իսկ կարմիր գույնի մեզը խոսում է դրանում առկա արյան մասին: Նույնիսկ արյան չնչին քանակը ահազանգ է ցիստիտի, ուրեթրիտի կամ էլ ուռուցքային հիվանդությունների մասին: Ուրեմն, եթե մեզի մեջ արյան հետք կա, մի հապաղեք, դիմեք մասնագետին:
Հոտի փոփոխությունը. սովորաբար մեզն ընդգծված հոտ չունի: Եթե զգում եք սուր միզաթթվի հոտ, ապա դա խոսում է վարակի (անգինա, քութեշ) կամ էլ միզաքարային հիվանդությունների մասին: Շաքարախտով հիվանդները կարող են նկատել, որ իրենց մեզը քաղցրավուն հոտ ունի, դա էլ արյան մեջ շաքարի քանակությամբ է պայմանավորված: Ի դեպ, հնում բժիշկները շաքարախտը վերջնականապես ախտորոշելու համար համտեսում էին հիվանդի մեզը:
Որոշակի սնունդը ևս կարող է փոխել մեզի հոտը, ասենք` ծնեբեկն ու սխտորը:
Միզարտադրության հաճախականությունը. մարդկանց մեծ մասն օրական 6-8 անգամ է միզում, սակայն հաճախությունը կապված է օգտագործված հեղուկի քանակի հետ: Եթե կարծում եք, որ ավելի հաճախ եք զուգարան գնում, քան սովորաբար, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում հեղուկի ավելցուկ կա:
Անմիզապահություն
Անմիզապահությունը բազում հիվանդությունների ախտանշան է, որոնց պատճառով կատարվում է ակամա միզարձակում:
Տղամարդկանց մոտ անմիզապահության պատճառը միշտ չէ, որ պայմանավորված է տարիքի հետ, երբեմն այն շագանակագեղձի վիրահատության կամ որևիցե միզասեռական տրակտի հիվանդության հետևանք է: Մասնագետները տարբերում են այս երևույթի երկու տեսակ.
-սթրեսային (առաջանում է ծիծաղի, հազի, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով),
-ուրգենտային ( բնութագրվում է նրանով, որ տղամարդը զգում է միզելու պահանջ, սակայն չի կարողանում վերահսկել այն: Նման տեսակը հիմնականում հանդիպում է շաքարային դիաբետի ժամանակ, կաթվածից հետո, Պարկինսոնի հիվանդության պարագայում):
Անմիզապահության հիմնական պատճառները կարող են լինել`
վիրահատության հետևանքները (հաճախ` շագանակագեղձի քաղցկեղի առիթով կատարված),
միզապարկի ու ներքին միզուղիների վարակը,
նյարդաբանական հիվանդությունները ( ցրված սկլերոզի դեպքում),
գլխուղեղի կամ ոսկրուղեղի վնասվածքը,
օրգանիզմի թունավորումը (ալկոհոլային),
հոգեկան հիվանդություններն ու սթրեսը:
Անմիզապահությունը կանանց մոտ
Շատ տարածված երևույթ է, որն ուղեկցվում է բազում տհաճություններով. միջադիրների մշտական կրման, տհաճ հոտի պատճառով խախտվում է հիվանդի սոցիալական հարմարվողականությունը, բնականաբար` վատանում կյանքի որակը: Երբեմն դա խանգարում է տնից երկար հեռու գտնվելուն: Աշխարհում ավելի քան 200 մլն կին տառապում է անմիզապահությունից:
Պատճառները տարբեր են
Դաշտանադադար, որի դեպքում օրգանիզմում հորմոնալ վերակառուցում է կատարվում, ինչը հանգեցնում է հյուսվածքների ծերացման ձևախախտման ու միզասեռական օրգանների պատերի, հյուսվածքների բարակացման: Մեզը կուտակվում է միզապարկում ու ձգում է դրա պատերը: Միզապարկում գտնվող ռեցեպտորները գրգռվում են ու միզարձակում առաջացնում:
Հոգ տարեք ձեր օրգանիզմին, ձեր միզապարկին: Փորձեք բավարար քանակով հեղուկ խմել, սակայն մի չարաշահեք: Հեղուկ օգատործեք այն ժամանակ, երբ ծարավի զգացում ունեք:
Եթե գիշերը ձեր քունը խանգարվում է զուգարանի պահանջից, ապա փորձեք սահմանափակել ոչ միայն հեղուկի, այլև սուրճի ու ալկոհոլի քանակը, դրանք գրգռում են միզապարկի պատերը: Մի բան էլ. երբեք մի ձգձգեք զուգարան գնալը, դա շատ վտանգավոր է:
Հետաքրքիր փաստեր
Չինաստանի Դունյան քաղաքում մի ավանդույթ կա. յուրաքանչյուր գարուն փոքրիկ տղաների մեզի մեջ ձու են եփում: Մեզը հավաքում են տարրական դասարաններում, ապա սկսում են դրա պատրաստությունը, որը կարող է օրեր տևել: Տեղաբնակները հավատացնում են, որ այդ «կուսական ձվերը» գարնան պես են բուրում:
Ինչո՞ւ են անգլիացիները հղիության թեստի դրական պատասխանի դեպքում ասում` ճագարը սատկեց:
Հղիության թեստը հայտնաբերվել է 1927-ին: Սակայն մինչ մեզի հետազոտության մեթոդը կկիրառվեր, հղի կնոջ մեզը ներարկում էին էգ կենդանիներին` մկներին, գորտերին և հաճախ ճագարներին: Այդ իսկ պատճառով այն անգլերեն «ճագարի թեստ» է կոչվում: Որոշ ժամանակ անց էգին սպանում էին ու հետազոտում նրա ձվարանները ու որոշում` հղի է կինը, թե ոչ: Երկար ժամանակ մի թյուր մտայնություն կար, որ ճագարը սատկում է այն դեպքում, եթե հղիություն կա: Սրանից էլ համապատասխան արտահայտությունը` «Ճագարը սատկեց»( the rabbit died ):
Շատ ժողովուրդներ էլ մեզը տարբեր կերպ են կիրառել, ահա մի քանի փաստ.
1.Փուշթունները (իրանական ժողովուրդ) մեզն օգտագործել են կտտանքների համար: Մարդուն կապել են սյունին, բերանը բաց պահել ու կանայք հերթով միզել են մեղավորի բերանում այնքան, մինչև նա խեղդվել է: Կտտանքի այդ ձևը փուշթունները կիրառել են հիմնականում զերիների, օրինակ` բրիտանացի զավթիչների նկատմամբ:
2.Կորյակները (Սիբիրում բնակվող ազգություն) կարմիր ճանճասպանները կիրառում են որպես հոգեխթանիչ նյութ, ընդ որում, սնկի ալկալոիդներն ակտիվությունը պահպանում են սունկն օգտագործած մարդու մեզում: Այնպես որ մեզը հաճախ երկրորդային մշակման է ենթարկվում, քանի որ այն ավելի հեշտ է ճարելը, քան սունկը:
3. Ֆրանսիայում մեզի մեջ թրջված գուլպաներով փաթաթում էին կոկորդը ստրեպտոկոկային վարակը բուժելու նպատակով:
4. XVII դարում ֆրանսիացիները մեզով լոգանք էին ընդունում, քանի որ կարծիք կար, որ այն երիտասարդացնում է մաշկը:
5. Հին պրակտիկ յոգերը կարծում էին, որ առավոտյան մեզն օգտակար է մեդիտատիվ վիճակի զարգացման համար: Գուցե դա գիտական ենթատեքստ ունի, քանի որ մեզը մելատոնին է պարունակում, ինչը կարող է բարերար ազդեցություն ունենալ այդ վիճակի վրա:
6.Մի տեսություն կա, որն առաջարկվել է 1996-ին տեսական բժշկության ինստիտուտի կողմից. սեփական մեզը պարբերաբար կիրառելու դեպքում նվազում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քանի որ մեզի մեջ առկա հակագեներն օգնում են իմունային համակարգին: Սակայն այդ տեսությունն այդպես էլ համոզիչ ապացույց չունեցավ:
7. Մադոննան մի առիթով ասել է, որ ոտքերի սնկային հիվանդությունը (միկոզ) բուժել է մեզով շփելով: Իսկ բրիտանացի դերասանուհի Սառա Մայլզը հայտարարել է, որ իր մեզը խմել է 30 տարի շարունակ, քանի որ զգացել է դրա բարերար ազդեցությունը:
8, Հին հռոմեական քննական բանաստեղծության մեջ հիշատակվում է ատամների մաքրումը մեզով «Էգնատոսը դրա համար էլ միշտ ծիծաղում է, ցուցադրում ատամները, քանի որ հավանական է` դրանում չափազանց շատ մեզ կա»:
17.01.2013 Կարդացեք նաև
11.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ